2017-ից Կարեն Կարապետյանը չի կարող դառնալ վարչապետ

karen2016 թ.-ի սեպտեմբերի 8-ի կառավորության հերթական նիստում վարչապետ ՀՀԿ –ի անդամ Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց : Գործող սահմանադրության համաձայն , ՀՀ նախագահը ընդունեց վարչապետի հրաժարականը : Շուտով հանրապետական կուսակցությունը իր խորհրդի նիստում վարչապետ առաջադրեց անկուսակցական Կարեն Կարապետյանի թեկնածությունը , ով 2011թ-ից մինչ 2016 թվականը հանդիսանում էր «Գազպրոմբանկ» ԲԲԸ առաջին փոխնախագահը:

 Մինչ բարեփոխված սահմանդրության 55-րդ հոդավածի 4-րդ կետի համաձայն ԱԺ պատգամավորական տեղերի բաշխման և պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակությունների հիման վրա, վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին և վորհիշյալից բխում է ,որ Կարեն Կարապետյանի պաշտոնավորումը կսկսվի ՀՀ նախագահի հրամանագիրը հրապարակելուց հետո ,իսկ մինչև այդ կառավարությունը կգործի նախարարների պաշտոնակատարների կազմով : Սարերի ետևում չէ նաև 2017թ-ի ՍԺ ընտրությունները , որը պետք է իրականացվի բարեփոխված սահմանադրության հիման վրա , որտեղ վարչապետին ընտրում է ԱԺ-ը՝ ձևավորված մեծամասնության կողմից և ներկայացվում ՀՀ նախագահի նշանակմանը :

  2015թ-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեով ընդունաված Սահմանադրության 148-րդ հոդվածով՝ վարչապետի թեկնածուի համար նախատեսված է ԱԺ պատգամավորին առաջադրվող պահանջները , որի մասին խոսվում է 48-րդ հոդվածում , ըստ որի պատգամավոր կարող է ընտրվել 25 տարին լրացած , վերջին 4 տարում միայն ՀՀ-ում քաղաքացի հանդիսացող , վերջին 4 տարում ՀՀ-ում մշտապես բնակվող , ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք : Սրանից կարելի է հետևություն անել , որ 2017թ-ի պառլամենտական ընտրություններում ԱԺ-ը չի կարող ներկայացնել Կարեն Կարապետյանի թեկնածությունը՝ վարչապետ նշանակու համար , քանի որ վերջինիս 2011թ-ից հանդիսանալով «Գազպրոմբանկ» ԲԲԸ առաջին փոխնախագահ՝ մշտապես բնակվել է ՌԴ-ում : Այսինքն նա վերջին չորս տարին չի եղել ՀՀ-ում մշտապես բնակվող քաղացի:

2017թ-ի պառլամենտական ընտրություններից հետո, եթե Կարեն Կարապետյանը վերընտրվի, ապա դա ևս մեկ անգամ կգա ապացուցելու, որ ՀՀ բարեփոխված Սահմանադրությունն անգամ չի բարեփոխել գործող իշխանություններին:

Դիտվել է 1,871 անգամ
 


Այս թեմայով