Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » 2017թ.-ի բյուջեի ծրագիրը պետք է լինի հասկանալի. Վարչապետի հանձնարարականը

2017թ.-ի բյուջեի ծրագիրը պետք է լինի հասկանալի. Վարչապետի հանձնարարականը

կարԱյսօր տեղի ունեցած կառավարության նիստին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նախարարներին  հորդորեց, առավելագույնս  ուշադիր մոտենան 2017 թվականի բյուջեի ներկայացմանը և նշեց, որ հոկտեմբերի 31-ին խորհրդարանական հանձնաժողովներում կսկսվի 2017 թվականի բյուջեի նախագծի քննարկումները. Մեջբերելով .«Կարևորում  եմ, որ Ձեր ոլորտների վերաբերյալ ներկայացումները լինեն ավելի շատ ծրագրային բյուջետավորման ձևաչափով և  բխեն Կառավարության կողմից ներկայացված ծրագրային դրույթներից»,-ասաց վարչապետը: Վերջինս  նշեց, որ անհրաժեշտ է պատգամավորներին և հանրությանը հասկանալի լեզվով  ներկայացնել այն մոտեցումներն ու սկզբունքները, որոնց ներքո  ձևավորվել են տվյալ ոլորտների բյուջեները: Բացի այդ, վարչապետը հանձնարարեց, որ հատկացված ֆինանսավորումը ներկայացվի ելնելով իրականացվելիք ծրագրերի որակական և քանական արդյունքներից ու ցուցանիշներից, ասելով.«Անհրաժեշտ է այդպես ներկայացնել, որպեսզի հնարավոր լինի պատկերացում կազմել նրանց  նպատակի և անհրաժեշտության մասին: Խնդրում եմ բոլորին մաքսիմալ ուշադիր մոտենալ և պատրաստվել»:

Դիտվել է 63 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy