Վարկերի վրա ոնց որ գրած լինի «արի ինձ կեր». Բագրատյան

Հիմա այլևս Բորիսն էլ չկա. Հրանտ Բագրատյան«Մենք առարկում ենք, որպեսզի դուք ենթավարկառուի ինստիտուտի հարցը լուծեք». Հրանտ Բագրատյան:

Politik.am-ն արդեն տեղեկացրել է, որ այսօր ԱԺ-ում շարունակվում է  2014 թվականի դեկտեմբերի 19-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման ու զարգացման Եվրոպական բանկի միջեւ» Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագիրը հաստատելու մասին հարցը:

Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ բագրատյանն իր առարկությունները ներկայացրեց վարկային համաձայնագրի հետ կապված.

«Երբ կառավարությունը փողը ստանում է ու տալիս է համայնքներին, հասկանալի չէ այն մեխանիզմը, որով համայնքը 15 տարի հետո հետ է վերադարձնելու: Ոչ մի բան էլ հետ չի տա ու այստեղից կասկած է առաջանում նման վարկերի արդյունավետության մեջ: Ինձ մոտ այն տպավորությունը կա, որ այդպիսի վարկերի վրա որպես դեվիզ ոնց որ գրած լինի՝ «արի ինձ կեր»: Մենք առարկում ենք, որպեսզի դուք ենթավարկառուի ինստիտուտի հարցը լուծեք»,- ասաց Հրանտ Բագրատյանը:

Հիշեցնենք, որ վարկային համաձայնագրով նախատեսված է, որ  Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը 15 տարի մարման ժամկետով ՀՀ-ին կտրամադրի 3.5 մլն եվրո վարկ, որի նպատակն է աջակցել Հայաստանին՝ բարելավելու կոշտ կենցաղային թափոնների կառավարումը Կոտայքի մարզում եւ Սեւան քաղաքում: Ծրագրի շրջանակներում նախատեսվող միջոցներն ուղղվելու են կապիտալ ծախսերի ֆինանսավորմանը, թափոնների հավաքման բեռնատարների, թափոնների համար կոնտեյներների ու արկղերի ձռքբերմանը, ինչպես նաեւ նոր աղբավայրի կառուցմանը:

Դիտվել է 45 անգամ
 


Այս թեմայով