Կոչ են անում միանալ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ անցկացվելիք հանրային միջոցառումներին

Կոչ են անում միանալ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ անցկացվելիք հանրային միջոցառումներինԵՔԳԱ-ն կոչ է անում բոլորին միանալ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ առաջիկայում անցկացվելիք հանրային միջոցառումներին:

Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիան անընդունելի է համարում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության՝ անարդյունավետ կառավարման հետևանքով առաջացած միլիոնավոր դոլարների բեռը շարքային քաղաքացու վզին փաթաթելու փորձը։

ԵՔԳԱ-ն կոչ է անում բոլորին միանալ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ առաջիկայում անցկացվելիք հանրային միջոցառումներին` ստիպելով ՀՀ իշխանություններին զերծ մնալ ապաշնորհ բիզնես ծրագրերին օժանդակելու և հասարակությանը հարստահարելու ամոթալի փորձերից։

Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիա (ԵՔԳԱ)

Դիտվել է 13 անգամ
 


Այս թեմայով