Ծառուկյանի թեկնածուն ընտրարշավը սկսել է (Photo)

ծառուկյան-վահագնՎահագն Գևորգյանը արդեն իսկ սկսել է նախընտրական աշխատանքները:

Մայիսի 26-ից հունիսի 5-ը ընկած ժամանակահատվածում Աբովյան քաղաքում քաղաքապետի ընտրություններին առաջադրված թեկնածուները  քարոզարշավ կիրականացնեն:

Նշենք, որ Աբովյանում  առաջադրվել են 6 թեկնածու, որոնցից մրցակցային են համարվում երկուսը` Արթուր Հարությունյանը (Պալաչ) և Վահագն Գևորգյանը: Վերջինիս սատարում են ՀՀԿ-ից, իսկ աջակցում է ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Վահագն Գևորգյանը արդեն իսկ սկսել է նախընտրական աշխատանքները և մեծ պաստառ է փակցրել Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայի շենքերից մեկի պատին:

Գրանցված մյուս թեկնածուները` Արթուր Հարությունյանը, Էդվին Թադևոսյանը, Կարապետ Իսրայեյանը, Սամվել Հակոբյանը և  Պալաչ 2-ը` Արթուր Գեղամի Հարությունյանը, դեռ պաստառներ չեն  փակցրել իրենց շտաբներում:

Հիշեցնենք, որ Աբովյան քաղաքի քաղաքապետի արտահերթ ընտրությունը տեղի է ունենալու հունիսի 7-ին:

վահագն գևորգյան

 

Դիտվել է 277 անգամ
 


Այս թեմայով