Եզդի փախստականներին ընդունել են ՀՀ ԱԺ-ում (Photo)

11358714_838172189594345_520477765_nԻրաքից ժամանած եզդի փախստականները խնդարնքով դիմեցին պատգամավորներին:

Այսօր` մայիսի 21-ին,  «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Իրաքից Հայաստան ժամանած եզդի փախստականներ Բշար Ղանմը և Սալիմ Ալհաբդլը հանդիպեցին ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի և նույն խմբակցության պատգամավորների  հետ:

Եզդի փախստականները խնդարնքով դիմեցին պատգամավորներին, որպեսզի նրանք փորձեն քայլեր ձեռնարկել, որպեսզի եզդի փախստականները կարողանան գալ Հայաստան: Սինջար եզդիների ազգային միավորման ղեկավար Բորիս Մուրազին պատգամավորներին խնդրեց անարձագանք չթողնել փախստականների խնդիրը և պատրաստակամություն հայտնեց ամեն կերպ օգնել պատգամավորներին անհրաժեշտ փաստաթղթեր հավագարելու հարցում:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն իր աջակցությունը հայտնեց եզդիներին և վստահեցրեց, որ իրենք հետևողական են լինելու եզդիների խնդիրների հարցում:

11311708_838172179594346_8513987_n

11358714_838172189594345_520477765_n

 

11304091_838172199594344_297996861_n

 


Այս թեմայով