Home » ՄԱՄՈՒԼ » ԱԺ-ում լրագրողների նյարդերը սկսել են տեղի տալ «Օրինաց երկիր» խմբակցության վարքից

ԱԺ-ում լրագրողների նյարդերը սկսել են տեղի տալ «Օրինաց երկիր» խմբակցության վարքից

ԱԺ-ում լրագրողների նյարդերը սկսել են տեղի տալ «Օրինաց երկիր» խմբակցության վարքիցԱժ նիստերը սկսել են ուղիղ հեռարձակվել ՕԵԿ-ի Հ3 հեոուստաալիքով:

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Խորհրդարանական լրագրողների նյարդերը սկսել են տեղի տալ Աժ ՕԵԿ խմբակցության վարքից: Պատգամավորներից ոմանք էլ նիստերի դահլիճ մտնելիս կատակում են՝ գնում ենք ՕԵԿ-ին լսելու, ոմանք էլ չեն կարողանում նստել դահլիճում:

Այն բանից հետո, երբ Աժ նիստերը սկսել են ուղիղ հեռարձակվել ՕԵԿ-ի Հ3 հեոուստաալիքով, ՕԵ խմբակցության բոլոր 5 պատգամավորներով պիոներական պարտաճանաչությամբ հերթագրվում են հարցեր տալու, հետո՝ ելույթների, հետո՝ խմբակցության անունից ելույթի համար: Որոպեսզի հանկարծ ՕԵԿ-ական Լևոն Դոխոլյանը հետ չմնա, նրա հարցերն էլ գրում են, որ կարդա: ՕԵԿ-ն այնքան է ջուր ծեծում, որ լրագրողական օթյակում երբեմն բռնկումներ են լինում: Երեկ էլ, երբ Աժ-ում քննարկվում էր ՎԶԵԲ-ի հետ կնքված 3.5 մլն եվրոյի վարկային համաձայնագիրը, որի միջոցներն ուղղվելու են աղբահանության խնդիրների լուծմանը, Հեղինե Բիշարյանը սկսեց խոսել «համապատասխան» ճանճերի մասին:

«Երեխաները աղբավայրերի մոտ խաղում են, կենդանիների հետ են շփվում, անընդհատ այդ վիրուսը տարածվում է մեր ընտանիքներում: Պատուհանները բաց են, գիտեք այդ հայտնի ճանճերն ինչպես են ներխուժում տուն և այդ վարակը տարածում մեր ընտանիքները: Եկեք մտածենք այս գումարը որ վերցնում ենք, գոնե մի քիչ օգուտ տալո՞ւ ենք ամենալուրջ խնդրին, մանավանդ՝ երբ կա արտագաղթ»,- ասում էր Բիշարյանը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 38 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy