Home » ՄԱՄՈՒԼ » Կարեն Ճշմարիտյանին պաշտոնանկ կանե՞ն

Կարեն Ճշմարիտյանին պաշտոնանկ կանե՞ն

կարեն ճշմարիտյանԿարեն Ճշմարիտյանի ոչ արդյունավետ գործունեության մասին բազմիցս իր դժգոհությունն է հայտնել վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Չրորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Վերջին շրջանում ներիշխանական շրջանակներում վերսկսել են խոսակցությունները խոշորածավալ կադրային եւ համակարգի կառուցվածքային փոփոխությունների մասին: Դրանք պայմանավորված են ինչպես իշխանական տարբեր խմբավորումների միջեւ առկա քողարկված եւ բացահայտ պայքարով, այնպես էլ օբյեկտիվ հանգամանքներով եւ միջազգային տնտեսական կառույցների պահանջով: Այս առումով առավել ակտիվացել են խոսակցությունները, որ լուրջ կառուցվածքային փոփոխություններ են սպասվում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում՝ ընդհուպ մինչեւ նրա որոշ գործառույթների փոխանցումը այլ գերատեսչությունների: Նման կտրուկ գործողությունները պայմանավորված են վերոնշյալ նախարարության եւ անձամբ նախարար Կարեն Ճշմարիտյանի ոչ արդյունավետ գործունեությամբ, որի մասին բազմիցս իր դժգոհությունն է հայտնել նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Բանն այն է, որ էկոնոմիկայի նախարարության վրա մեծ պարտավորություններ էին դրված Հայաստանում բիզնես մթնոլորտը բարելավելու եւ դրսի բիզնեսմեններից ներդրումներ բերելու ուղղությամբ: Մինչդեռ, ինչպես ցույց տվեց կյանքը, այս ուղղությամբ աշխատանքները նաեւ էկոնոմիկայի նախարարության «ջանքերով» լիովին ձախողվեցին: Գրեթե տապալված են նաեւ Հայաստանում քիչ թե շատ տեսանելի արդյունաբերական ծրագրեր իրականացնելու իղձերը: Արդյունաբերություն ինչպես չկար, անպես էլ՝ չկա: Դե իսկ փոքր եւ միջին բիզնեսի մասին խոսելն անիմաստ է: Այս պայմաններում բավականին մշուշոտ են թե՛ Կարեն Ճշմարիտյանի մոտակա ապագան եւ թե՛ էկոնոմիկայի նախարարության գործունեության ձեւաչափն առհասարակ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 54 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy