Home » ՄԱՄՈՒԼ » ՀԷՑ-ում կատաստրոֆիկ վիճակ է, հովհարային անջատումներ են սպասվում

ՀԷՑ-ում կատաստրոֆիկ վիճակ է, հովհարային անջատումներ են սպասվում

հէցԻշխանությունները լուրջ մտավախություն ունեն սոցիալական բունտից՝ սահմանադրական բարեփոխումների մեկնարկի շեմին, «բայց ուրիշ ճար չունեն, պտի գնան թանկացման»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ էլցանցերում վիճակն ուղղակի կատաստրոֆիկ է, և եթե իշխանությունները մոտակա ժամկետում չբարձրացնեն սակագինը, ապա Հայաստանը կանցնի հովհարային անջատումների՝ կրկին հայտնվելով «մութ ու ցուրտ» տարիների հորձանուտում, քանզի պարտքերն այնքան շատ են, որ համակարգի սպասարկումն ապահովել հնարավոր չէ:

Միևնույն ժամանակ, իշխանությունները լուրջ մտավախություն ունեն սոցիալական բունտից՝ սահմանադրական բարեփոխումների մեկնարկի շեմին, «բայց ուրիշ ճար չունեն, պտի գնան թանկացման»,- տեղեկացրեց մեր աղբյուրը:

Ի դեպ, այս օրերին կրկին ակտիվացել է իշխանություններին «կոնկուրենտ» ճամբարը, որը Ռուսաստանում փորձում է ընդդեմ սահմանադրական բարեփոխումների լոբբինգ իրականացնել, հանդիպում փնտրել Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ, ավելին՝ լուրեր կան, որ այդ հանդիպումը կայացել է»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 37 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy