Home » ՄԱՄՈՒԼ » Լարվել են Ռիտա Սարգսյանի և Սեյրան Օհանյանի կնոջ հարաբերությունները

Լարվել են Ռիտա Սարգսյանի և Սեյրան Օհանյանի կնոջ հարաբերությունները

Լարվել են Ռիտա Սարգսյանի և Սեյրան Օհանյանի կնոջ հարաբերությունները«Ռուզաննա Խաչատրյանը վերջին ամիսներին բոլոր պաշտոնական միջոցառումների ամենասպասված հյուրն է»:

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին շրջանում բավականին լարվել են Սերժ Սարգսյանի տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի փոխհարաբերությունները:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը տարբեր շրջանակներում արդեն սկսել է բարձրաձայնել, որ պաշտպանության նախարարի կնոջ ակտիվությունն իրեն դուր չի գալիս:

Բանն այն է, որ Ռուզաննա Խաչատրյանը վերջին ամիսներին բոլոր պաշտոնական միջոցառումների ամենասպասված հյուրն է, լուսանկարվում է ծաղիկներին համապատասխան գույնի վերնազգեստներով, հարցազրույցներ է տալիս, սոցցանցում գրառումներ անում: Իսկ նախկինում նման միջոցառումների ՙաստղը՚ Ռիտա Սարգսյանն էր, որը հասցրել էր սիրվել: Մեզ հայտնի դարձավ, որ Ռիտա Սարգսյանն իր դժգոհությունը այսպես է փաստարկել՝ ժամանակին ինքն էլ է նույն կարգավիճակում եղել, բայց իրադարձություններից առաջ չի ընկել և երբեք չի փորձել Բելլա Քոչարյանին «ձեռնոց նետել»՝ համբերատար սպասելով իր «հերթին»:

Դիտվել է 7,270 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy