Հովիկ Աբրահամյանը, Գագիկ Բեգլարյանն ու Վարդան Այվազյանը Վրաստանում օգտվել են «վրացական վայելքներից»

Հովիկ Աբրահամյանը, Գագիկ Բեգլարյանն ու Վարդան Այվազյանը Վրաստանում օգտվել են «վրացական վայելքներից»«Երկու վարչապետերը քննարկել են Բագրատաշենի «Բարեկամություն» կամրջի շինարարական աշխատանքներն արագացնելու, առևտրատնտեսական կապերն աշխուժացնելու հարցերը»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի օրը վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի, Վրաստանում ծնված ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանի հետ մեկնել էր Վրաստան: Մեզ հաջողվեց պարզել, որ մեկօրյա այցը նախապես պլանավորված էր, նրանք Վրաստան էին այցելել կիրակի՝ փորձելով համատեղել հաճելին օգտակարի հետ: Բացի աշխատանքային հարցերից, ձեռքի հետ էլ օգտվել են «վրացական վայելքներից»: Վրաստանում նրանց դիմավորել և ճանապարհել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ում հետ Աբրահամյանը անձնական լավ հարաբերություններ ունի: Ասում են, թե Հայաստանի վարչապետին մի լավ պատիվ են տվել այնտեղ, դե, Արգամիչը ևս առատաձեռն է եղել վրաց գործընկերոջ Հայաստան այցի ժամանակ:

Մեր տեղեկություններով, երկու վարչապետերը քննարկել են Բագրատաշենի «Բարեկամություն» կամրջի շինարարական աշխատանքներն արագացնելու, առևտրատնտեսական կապերն աշխուժացնելու հարցերը:

Որոշել են հաճախակի հանդիպել, իսկ առաջիկայում նախատեսված է երկու վարչապետերի այցը Ջավախք՝ տեղում ծանոթանալու այնտեղ առկա խնդիրներին:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 84 անգամ
 


Այս թեմայով