Քոչարյանը նոր զարգացումների է պատրաստվում և սկսել է կադրեր հավաքագրել

Քոչարյանը նոր զարգացումների է պատրաստվում և սկսել է կադրեր հավաքագրել«Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է ակտիվացնել իր գրասենյակը, և այնտեղ աշխատելու հրավեր է ստացել նաև ԱԺ պատգամավոր Վահե Հովհաննիսյանը»:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է ակտիվացնել իր գրասենյակը, և այնտեղ աշխատելու հրավեր է ստացել նաև ԱԺ պատգամավոր Վահե Հովհաննիսյանը:

Վերջինս թեև այսօր ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ է, սակայն առաջվա պես ակտիվ չէ:

«Ժողովուրդ»-ը փորձեց Վահե Հովհաննիսյանից ճշտել, թե ի՞նչ նոր աշխատանքի առաջարկ է ստացել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում, սակայն մեզ չհաջողվեց պարզել:

Նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Հավելենք, որ ԲՀԿ-ի խայտառակ տապալումից հետո Ռոբերտ Քոչարյանի բոլոր կադրերը մի տեսակ մեկուսացել են. ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հեռացել է երկրից՝ դեպի ԱՄՆ, Ստեփան Մարգարյանն ու Վահե Հովհաննիսյանը «թայմ աութ» են վերցրել:

Ըստ ամենայնի, Քոչարյանը նոր զարգացումների է պատրաստվում և առայժմ սկսել է կադրեր հավաքագրել:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

 


Այս թեմայով