Ոստիկանները բերման են ենթարկել Պալաչին եւ նրա ընկերներին

արթուր հարությունյան1Ոստիկանները բերման են ենթարկել Աբովյանի քաղաքապետի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած Արթուր Հարությունյանին:

«Քիչ առաջ, մեր տեղեկություններով, ոստիկանները բերման են ենթարկել Աբովյանի քաղաքապետի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած Արթուր Հարությունյանին (Պալաչ) եւ նրա ընկերներին: Ընդ որում այս ամենն արել են շատ տարօրինակ ձեւով. Պալաչին ու ընկերներին պառկացրել են գետնին, ձեռնաշղթաներ հագցրել ու մտցրել ոստիկանական մեքենաները»,- այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ի կայքը` armtimes.com-ը:

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Աբովյանում անակնկալ զարգացումներ էին տեղի ունեցել: Կոտայքի նախկին մարզպետ, ՀՀԿ Կոտայքի մարզային կառույցի ղեկավար Արամ Հարությունյանը զանգահարել էր Պալաչին եւ հայտնել, որ նրան հեռացնում են ՀՀԿ-ից: Շարունակությունը` սկզբնաղբյուրում:

Դիտվել է 437 անգամ
 


Այս թեմայով