Կրակել են Սուրեն Խաչատրյանի մեքենայի վրա


սուրեն խաչատրյանՍուրեն Խաչատրյանի խոսքով` կրակոցը եղել է մեքենայի ուղությամբ:

Այսօր` մայիսի 20-ին,  կրակել են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ։ Այս տեղեկատվությունը մարզպետն անձամ է հաստատել:

Սուրեն Խաչատրյանի խոսքով` կրակոցը եղել է մեքենայի ուղությամբ: Մարզպետին ոչ մի բան չի եղել:

Ոստիկանության պարզաբանմամբ էլ այսօր ժամը 18:15 րոպեի սահմաններում անհայտ քաղաքացու կողմից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Գորիսի վարչական տարածքում կրակոցներ են հնչել:

 

 


Այս թեմայով