Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Մենք փնթի ենք. ՀՀԿ-ական պատգամավոր

Մենք փնթի ենք. ՀՀԿ-ական պատգամավոր

սուքիաս ավետիսյան«Փնթի են մեր ազգաբնակչությունը, որոնք իրենց աղբը վերցնում, տանում են 20 մետր հեռու, փողոցում թափում են». ՀՀ ԱԺ պատգամավոր:

Այսօր ԱԺ-ում շարունակվեց  2014 թվականի դեկտեմբերի 19-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման ու զարգացման Եվրոպական բանկի միջեւ» Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագիրը հաստատելու մասին հարցի քննարկումը :

Իշխող «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը կարևորեց վարկային համաձայնագիրը և նշեց, որ աղբի գոյացման հարցում փնթիություն կա.«Այո փնթի ենք, փնթի ենք, փնթի են վարորդները, որոնք ցանկացած ժամանակ ցանկացած տեղ ինչ ասեց դուրս են նետում: Փնթի են մեր ազգաբնակչությունը, որոնք իրենց աղբը վերցնում, տանում են 20 մետր հեռու, փողոցում թափում են»: Սուքիաս Ավետիսյանը նշեց նաև, որ խնդիր կա և էկոլոգիական դաստիարակության, և վարչական միջոցները կիրառելու:

Հիշեցնենք, որ վարկային համաձայնագրով նախատեսված է, որ  Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը 15 տարի մարման ժամկետով ՀՀ-ին կտրամադրի 3.5 մլն եվրո վարկ, որի նպատակն է աջակցել Հայաստանին՝ բարելավելու կոշտ կենցաղային թափոնների կառավարումը Կոտայքի մարզում եւ Սեւան քաղաքում: Ծրագրի շրջանակներում նախատեսվող միջոցներն ուղղվելու են կապիտալ ծախսերի ֆինանսավորմանը, թափոնների հավաքման բեռնատարների, թափոնների համար կոնտեյներների ու արկղերի ձռքբերմանը, ինչպես նաեւ նոր աղբավայրի կառուցմանը:

Դիտվել է 38 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy