Home » ՄԱՄՈՒԼ » Ծառուկյանի թիկնազորի պետը՝ լրագրողներին քաշքշելու մասին

Ծառուկյանի թիկնազորի պետը՝ լրագրողներին քաշքշելու մասին

էդո«Ես կին քաշքշող չեմ, դուք մի հատ մտեք Աբովյանի շուկան ու հարցրեք՝ էդոն մի հատ թթու խոսք ասե՞լ է»,- Ծառուկյանի թիկնազորի պետ:

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախօրեին կայծակնային արագությամբ տարածվեց լուրն այն մասին, որ Գագիկ Ծառուկյանի թիկնազորը քաշքշել է Աբովյանի շուկայի առեւտրականներին, նրանց լցրել ավտոմեքենաները եւ տարել Առինջ՝ հընթացս խոչընդոտելով լրագրողների աշխատանքը: Լուրի միակ հիմնավորումն «Աբովյան» հեռուստաընկերության տնօրեն Ազնիվ Չիզմեչյանի կողմից ոստիկանությանը տված հաղորդում էր, որ իրենց լրագրողի աշխատանքը խոչընդոտվել է:

Միջադեպն ապացուցող ո՛չ մի լուսանկար, ո՛չ մի տուժած անձ չկա, որ հաստատի իրեն քաշքշելու, ծեծելու հանգամանքը: Բայց որեւէ մեկի մոտ կասկած չառաջացավ, որ Ծառուկյանի թիկնազորն ընդունակ է մարդ ծեծել. ի վերջո, նա վերադարձել է իր նախկին՝ նաեւ ծեծողի ու լրագրողների աշխատանքը խոչընդոտողի կարգավիճակին: Բայց մյուս կողմից էլ չի բացառվում, որ լուրը խայծ էր՝ հունիսի 7-ին կայանալիք Աբովյանի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ:

Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց հետաքրքրվել, թե ի՞նչ է տեղի ունեցել այդ օրը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանն ասաց. «Ես կին քաշքշող չեմ, դուք մի հատ մտեք Աբովյանի շուկան ու հարցրեք՝ էդոն մի հատ թթու խոսք ասե՞լ է: Իրանք խնդրանքով եկել են մոտս, ավտոներ եմ տվել, գնացել են Ծառուկյանի մոտ, իրենց հարցերը դրական լուծել են ու նորից գնացել են իրենց աշխատանքին: Էդոն նման բան չի արել ու չի անի, ի՞նչ են արել այդ մարդիկ, որ ես քաշքշեմ: Ես կին քաշքշո՞ղ եմ»:

Ըստ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետի` սուտ տեղեկությունները կոնկրետ նպատակ ունեն. «Նման բաներ են տարածում, քանի որ գիտեն՝ քաղաքում չհարգված են, կրվելու են, նման բան անում են, որ երեւան, թե գործ են անում: Կարող եք ինքներդ գաք, ժողովրդին հարցնեք, տեսնեք, թե ինչ են ասում: Ինչ կպատմեն, այն էլ գրեք: Կասեն՝ քաշքշել է, այդպես էլ գրեք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 46 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy