Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Արթուր Բաղդասարյանը Ռիգայում ելույթ կունենա

Արթուր Բաղդասարյանը Ռիգայում ելույթ կունենա

Արթուր-Բաղդասարյան7Այցի ընթացքում նախատեսված են Արթուր Բաղդասարյանի հանդիպում ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի հետ:

Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլի հրավերով «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունն այսօր մեկնում է Ռիգա` մասնակցելու մայիսի 21-22-ը տեղի ունեցող ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթաժողովին:

Այցի ընթացքում նախատեսված են Արթուր Բաղդասարյանի հանդիպումները ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի եւ եվրոպական մի շարք երկրների ԵԺԿ անդամ կուսակցությունների նախագահների եւ ներկայացուցիչների հետ: ՕԵԿ նախագահը նաեւ հանդես կգա ելույթով:

Դիտվել է 8 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy