Վարչապետի միլիոնատեր տղայի բիզնեսները(Photo). Մաս 1-ին

արգամ աբրահամյանPolitik.am: 20 մայիսի 2015թ.: «Ձեզ ենք ներկայացնում Արգամ Աբրահամյանի իրական ունեցվածքի առայժմ մի մասը»:

Politik.am-ը արդեն տեղեկացրել էր, որ հունիսի 7-ին Արարատի մարզի Արտաշատ քաղաքում քաղաքացիները քաղաքապետ են ընտրելու: Առաջադրվել էին երկու թեկնածու` մեկը վարչապետ Հովիկ Աբրահամյանի տղան էր` Արգամ Աբրահամյանը: ԿԸՀ-ի պաշտոնական կայքից տեղեկացանք, որ մյուս թեկնածուն` Գարեգին Համբարձումյանը, հետ է վերցրել փաստաթղթերը:

Համաձայն «hetq.am» էլեկտրոնային պարբերականի վարչապետի որդին թիվ 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով  ամբողջությամբ չի հայտարարագրել իր եկամուտները և ներկայացրել է «համեստ» դրամական միջոցներ:

Ձեզ ենք ներկայացնում Արգամ Աբրահամյանի իրական ունեցվածքի առայժմ մի մասը:

«Արտաշատ Պլազա» ՍՊԸ: Արգամ Աբրահամյանն այստեղ ունի 100 տոկոս բաժնեմաս: Ք.Արտաշատ,  Օգոստոսի 23-ի   փողոց թիվ  107:

 «Իմպերիում Պլազա» ՓԲԸ: Իմպերիում Պլազա բիզնես կենտրոն: Արգամ Աբրահամյանն այստեղ ունի 100 տոկոս բաժնեմաս: Երևան, Ամիրյան փողոց:

Արգամ Աբրահամյանին է պատկանում նաև կրկին Ամիրյան փողոցում գտնվող «Նացիոնալ» հյուրանոցային համալիրը: Իմպերիում բիզնես  կենտրոնը գտնվում է այս նույն շենքում:

«Արտաշատ Վինկոն» ՓԲԸ-ն զբաղվում է ոգելից խմիչքների, այդ թվում` գինու, կոնյակի արտադրությամբ: Այն գտնվում է Արարատի մարզում: Ընկերության բաժնեմասերի 50%-ը պատկանում է Արգամ Աբրահամյանին: Մյուս 50 տոկոսը, բնականաբար, նույն ընտանիքինը: 

«Արտֆուդ» ՍՊԸ-ի  50%-ը պատկանում է Արգամ Աբրահամյանին: Այս ընկերությունում Արգամ աբրահամյանի  գործընկերը  գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի որդին է՝ Վաչագան Կարապետյանը (նրան է պատկանում մյուս 50% բաժնեմասը): 

Հրապարակումը պատրաստելիս Politik.am-ն օգտվել է hetq.am-ի «Վարչապետի՝ քաղաքապետի թեկնածու որդին թաքցրել է եկամուտները» հրապարակումից:

Դիտվել է 952 անգամ
 


Այս թեմայով