Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Արմավիրի մարզպետի դեմ գրություն է մուտք եղել Դատախազություն

Արմավիրի մարզպետի դեմ գրություն է մուտք եղել Դատախազություն

աշոտ ղահրամանյան«Գլխավոր դատախազություն գրություն է մուտք եղել, որով պահանջում են քրեական գործ հարուցել պաշտոնական դիրքի չարաշահման համար»:

«Արմավիրի մարզպետի վերաբերյալ օրերս Գլխավոր դատախազություն գրություն է մուտք եղել, որով պահանջում են քրեական գործ հարուցել պաշտոնական դիրքի չարաշահման համար»,- այս մասին միառժամանակ գրել են մի քանի լրատվական կայք: Մասնավորապես,  նույնաբովանդակ տեղեկատվությունը տպագրված է «news.am», «slaq.am» և «shabat.am» կայքերում:

«Մեր տեղեկություններով՝ գրությանը կցված են մի շարք նյութեր, որոնք ներկայացնում են մարզպետի վերաբերյալ մի քանի աղմկահարույց պատմություններ:

Մասնավորապես, գրությանը կցված նյութերը վերաբերում են Արմավիրում մանկապարտեզի բուֆետը սուպերմարկետ դարձնելու, դպրոցական համազգեստներ պարտադրելու, հողերը շուկայական գներից 40 անգամ էժան վաճառելու մասին դեպքերին: Այդ մասին լրատվամիջոցներում բազմաթիվ նյութեր են հրապարակվել»,- գրված է երեք կայքերի հրապարակումներում:

Դատախազության պաշտոնական կայքից տեղեկատվությունը հնարավոր չեղավ պարզելու, քանի որ վերջին նյութը որ հրապարակվել է ՀՀ Գլխավոր դատախազության կայքում դա մայիսի 13-ին  Գևորգ Կոստանյանի և Մոդ դը Բոյեր-Բուքիքյոյի  հանդիպման մասին է:

Դիտվել է 95 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy