Երևանի քաղաքապետը մոռացել է իր խոստման մասին (Video)

տարոն մարգարյան«Երևանի քաղաքապետարանը արդեն իսկ մի քանի փողոցների անվանափոխություն կամ անվանակոչում է իրականացրել»:

«Հարգելի՛ քաղաքապետ, 2012 թվականից եզդի համայնքը դիմել էր Ձեզ՝ խնդրանքով, որպեսզի Երևան քաղաքում Սարդարապատի ճակատամարտի եզդի հերոս Ջահանգիր աղայի անվամբ փողոց անվանակոչվի»,- այս մասին գրում է «dengeezdia.com»-ը` հղում կատարելով  «Եզդիների ազգային միավորում» ՀԿ-ին:

«Այս տարիների ընթացքում հարցի առնչությամբ տարբեր զարգացումներ տեղի ունեցան. Ձեր աշխատակազմի խնդրանքով մենք ներկայացրինք պատմական փաստեր Ջահանգիր աղայի Սարդարապատի և Բաշ-Ապարանի նրա մասնակցության կարևորության մասին, ներկայացրինք Պատմության ինստիտուտից տեղեկանք Ջահանգիր աղայի պատմական դերակատարման մասին: Քաղաքապետարանում մեզ խնդրեցին ներկայացնել անվանում չունեցող փողոց, որի անվանակոչումը ավելի դյուրին պրոցես էր ենթադրում:

Այս ամենը մեր կողմից արվել է պատշաճ կերպով և մենք չենք զլացել և չենք սրտնեղել, որ Երևանի քաղաքապետարանից Ջահանգիր աղայի կատարածի համար տեղեկանք է անհրաժեշտ եղել: Երկար սպասելուց հետո քաղաքապետարանից մենք ստացանք պատասխան, որ ավարտական աշխատանքներն են մնացել և հարցը կմտնի ավագանու օրակարգ: Այս մասին լրատվամիջոցներից մեկի հետ խոսելիս հայտարարեցիք նաև Դուք և նշեցիք, որ մնացել է միայն փողոցի ընտրության հարցը: Ամիսներ անց, քաղաքապետարանում տեղի ունեցած մի հանդիպման ընթացքում Ձեր աշխատակիցները ներկայացրին, որ պրոցեսը դժվարանում է, քանի որ բարդ է փողոցի անվանափոխություն իրականացնել, որովհետև բնակիչների հետ կառաջանան դժվարություններ, որոնք քաղաքապետարանի համար անհաղթահարելի էին: Ինչ-որ տեղ ըմբռնումով մոտեցանք` հուսալով, որ որոշ ժամանակ անց խնդիրը կհարթվի: Որքան էլ, որ զարմանալի էր մեզ համար, արդեն երեք տարի Ջահանգիր աղայի անվան փողոցի հարցը չի լուծվում` Երևանի քաղաքապետարանի կողմից հիմնավորելով, թե դա բարդ պրոցես է, սակայն ի զարմանս մեզ այդ պրոցեսը բարդ չէ պատմական այլ դեմքերի անվամբ փողոցներ կոչելու համար: Այս ընթացքում Երևանի քաղաքապետարանը արդեն իսկ մի քանի փողոցների անվանափոխություն կամ անվանակոչում է իրականացրել (Օրինակ https://www.yerevan.am/am/elders-decisions/740/) : Ի դեպ, այդ որոշումների մասին տեղեկատվությունը զետեղված է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում: Տրամաբանության սահմաններում չէ, երբ մի պրոցեսը բարդ է մեկ դեպքում և շատ պարզ այլ դեպքերում»,- շարունակությունն` այստեղ:

Դիտվել է 52 անգամ
 


Այս թեմայով