Այսօր ԱԺ-ն նիստ կգումարի

ԱԺ-ա11Politik.am-ն արդեն տեղեկացրել էր, որ մայիսի 15-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:

Քննարկվել են հինգերորդ գումարման Ազգային ժողովի յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մայիսի 18-21-ի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը:

ԱԺ յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել են 8 հարց, 1 միջազգային պայմանագիր: ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 138 հարց, 36 միջազգային պայմանագիր:

Հինգերորդ գումարման ԱԺ յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մայիսի 18-21-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերի քվեարկությունը տեղի կունենա Ազգային ժողովի մայիսի 18-ի նիստում:

Դիտվել է 19 անգամ
 


Այս թեմայով