Սկանդալ ԱԺ-ում. «Նարկամանը քո մարդն ա, քո երեխեքն են»

սեյրան-զարուհիՍեյրան Սարոյանը Զարուհի Փոստանջյանի ընտանիքին թմրամոլ համարեց:

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր ԱԺ լիագումար նիստի ժամանակ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից հետաքրքրվել էր, թե ինչու Սյունքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի (Լիզկա) վերաբերյալ իր ներկայացրած նախագիծը չի մտել լիագումար նիստի օրակարգ: Գալուստ Սահակյանը ընդդիմադիր պատգամավորին պատասխանեց, որ աայդ հարցը ԱԺ-ի քննարկման հարց չի և պատգամավորը կարող է Գլխավոր դատախազին Սուրեն Խաչատրյանի  ընտանիքի վերաբերյալ հարցնել: Գլխավոր դատաղազ Գևորգ Կոստանյանն այս ընթացքում ներկայանալու է ԱԺ:

Իսկ ընդմիջման ժամանակ Զարուհի Փոստանջյանն ու իշխող «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ վարչության անդամ, Սուրեն Խաչատրյանի ընտանիքի կնքահայր Սեյրան Սարոյանը լեզվակռիվ ունեցան: Ինչպե փոխանցում է Politik.am-ի թղթակիցը, Սեյրան Սարոյանը դիմելով Զարուհի Փոստանջյանին` ասաց.«Ես քեզ որպես քաղաքական գործիչ հարգում եմ, բայց դու իրա ընտանիքի հետ ի՞նչ գործ ունես.. Չի կարելի, ընտանիքներին կպնել, աղջիկ ջան, էլի եմ ասում, Սուրիկը քաղաքական գործիչ ա, իրան կպի, երբեք մի իջի ընտանիքին: Քու նման կնիկ ունի Սուրիկը, քու նման ընտանիք… բարոյական: Ավել-պակաս մի խոսա»:

Ընդդիմադիր պատգամավորն էլ ԱԺ միջանցքում հակադարձեց. «Ես իրա կնոջ հետ ինչ գործ ունեմ, բայց որդին, թմրամիջոց օգտագործելու վերաբերյալ..»: Երբ Զարուհի Փոստանջյանը շտապեց ասել, որ փորձաքննությամբ ապացուցված է, որ Սուրեն Խաչատրյանի տղան` Տիգրան Խաչատրյանը, թմրանյութ է օգտագործել, Սեյրան Սարոյանն ասաց.

«Ես էլ ասում եմ`քո մարդն ու քո երեխեքն են նարկաման: Ամոթ ա, բազմազավակ մայր ես, ուրիշ երեխուն պետք չի վարկաբեկել: Կռվարար ա, կարաս ասես կռվարար ա, բայց չես կարա ասես նարկաման ա»:

Վիճաբանությունն այսքանով ավարտվեց:

Տեսանյութը` շուտով:


 


Այս թեմայով