ԲՀԿ. Թող Հայաստան թվային հաշվիչներ մատակարարեն եւ իջեցնեն հոսանքի կորուստը

ԲՀԿ. Թող Հայաստան թվային հաշվիչներ մատակարարեն եւ իջեցնեն հոսանքի կորուստը«Հայաստանում էլեկտրաէներգիայի բոլոր հաշվիչները պետք է փոխարինվեն ժամանակակից թվային հաշվիչներով»։

Այս մասին Politik.am-ը տեղեկացավ   ԱԺ Բարգավաճ հայաստան խմբակցության  տարածած  հայտարարությունից։ Ամսական մինչեւ 200 կՎտ/ժ էներգիա սպառողների համար սակագինը պետք է նույնը մնա, ասված է հայտարարության մեջ։

«Եթե անգամ սակագինը բարձրանա մինչեւ ենթադրյալ 58 կամ 60 դրամ, 1-2 տարուց թանկացման հարցը նորից կբարձրանա, քանի որ գեներացնող ընկերությունների, բաշխիչ ցանցերի, պետության եւ սպառողների միջեւ օպտիմալ համագործակցություն չկա։ 2012/2013թթ. սակագնային  տարում ՀԷՑ-ի վնասը կազմել է 12 մլրդ դրամ, որոնցից պետությունը փոխհատուցել է 2/3-ը, 2013/2014թթ.՝ 16.9 մլրդ դրամ, որոնցից փոխհատուցվել է 1/3-ը։ 2014/2015թթ. սպասվում է 9 մլրդ դրամի վնաս։

Անհրաժեշտ է, որպեսզի 24 մլրդ դրամ մնացած պարտքը փոխհատուցվի, սակայն ոչ թե սպառողների եւ գեներացնող ընկերությունների կողմից, այլ պետության առաջարկած սխեմայով։ Բացի այդ, անհրաժեշտ է, որպեսզի խոշոր բաժանորդները իրենք վճարեն պատվիրված հզորությունները։ Վերջին տարիների ընթացքում 6 կՎ եւ բարձր (մինչեւ 110 կՎ) սպառողները 2-3 անգամ կրճատել են սպառումը։  Սակայն ՀԷՑ-ը շարունակում է ապահովել դրանք սովորական սպառողների հաշվին։ Ձեռնարկությունները պետք է իրենք վճարեն պատվիրված հզորությունները։ Բացի այդ, ՀԷՑ-ի կորուստները կազմում են 12.7 տոկոս՝ սակագնով նախատեսված 11.2 տոկոսի փոխարեն։ Իսկ 1 տոկոս կորուստը կազմում է 5 մլրդ դրամ։ Կորուստները կարելի է միանշանակ կրճատել 5-7 տոկոսով, ինչպես զարգացած երկրներում։ Այդ մեթոդներից  մեկը ողջ 1 մլն 70 հազար հաշվիչների փոխարինումն է թվային հաշվիչներով»,- ասված է խմբակցության հայտարարության մեջ։

 

Դիտվել է 80 անգամ
 


Այս թեմայով