Բողոքի և պահանջի երթ կլինի ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման

երթ-էլՈչ թալանին Համակարգող խումբը ֆեյսբուք սեցիալական ցանցում միջոցառում է ստեղծել, որը կաչվում է «Բողոքի և պահանջի ՄԵԾ երթ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման»: Բողոքի ակցիայի նպատակն է կասեցնել էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր թանկացումը:

«Հարգելի հայրենակիցներ, մայիսի 27-ին՝ ժամը 19:00-ին, հավաքվում ենք Ազատության հրապարակում, որտեղից կմեկնարկի երթ՝ ընդդեմ հոսանքի ապօրինի թանկացման:

Հիշեցնենք, որ ՀԷՑ-ը դիմել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ հոսանքը 40-53%-ով բաձրացնելու համար:
Միասին կանխենք այս ապօրինությունը»,- ասված է միջոցառման հայտարարության մեջ:

1900 քաղաքացի հաստատել է իր մասնակցությունը երթին:

երթ-բողոքի

Դիտվել է 48 անգամ
 


Այս թեմայով