Սամվել Ալեքսանյանի հիպերմարկետը ավարտուն տեսք է ստանում (Photo)

մոլ«Բազմահարկ շինությունը դառնալու է հիպերմարկետ, որի նմանը Երևանում դեռևս չկա»

Երևանի Նոր նորքի  վարչական շրջանի 3-րդ զանգվածի շուկայում, որն առավել հայտնի է Մասիվի շուկա անվանումով, արդեն տևական ժամանակ է ինչ հսկայածավալ շինարարական աշխատանքներ են կատարվում: Բանն այն է, որ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը շուկայի նախկին շենքը հողին է հավասարեցրել և տեղում մի քանի անգամ մեծ շինություն է կառուցում:

Politik.am-ի տեղեկություններով, չնայած նարան, որ շինությունը դեռևս ավարտուն տեսքի չի բերվել, սակայն բազմահարկ շինությունը դառնալու է հիպերմարկետ, որի նմանը Երևանում դեռևս չկա:

Բազմաֆունկցիոնալ այս համալիրը ամենայն հավանականությամբ 2016 թվականին կհանձնվի շահագործման:

Բնական է, որ նման կառույց ունենալու պարագայում հարակից փոքր և միջին ձեռներեցները, առևտրականները կհայտնվեն դժվարին դրության մեջ: Հասկանալի է, որ Սամվել Ալեքսանյանի մենաշնորհային դիրք զբաղեցնելու տաղանդը կուլ կտա բազմաթիվ առևտրականների և փոքր բիզնես ունեցող անհատների:

Պետք է նկատենք նաև, որ բարձրաստիճան պաշտանատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարգրում Ալեքսանյանը չի նշել այս շինության մասին որևէ բառ: Հայտնի է, որ, սովորաբար, իշխանության ներկայացուցիչները Հայաստանում իրենց անունով շատ քիչ բաներ են ունենում, փոխարենը ունեն միլարդատեր կանայք, երեխաներ և բարեկամներ:

IMG_20150518_121923

IMG_20150518_122003

IMG_20150518_122008

IMG_20150518_124753

Դիտվել է 479 անգամ
 


Այս թեմայով