Խախտումներով բարեկարգում` Տարոն Մարգարյանի առանձնատան հարևանությամբ (Photo)

Խախտումներով բարեկարգում` Տարոն Մարգարյանի առանձնատան հարևանությամբ (Photo)«Քանդման աշխատանքները չվերաբերեցին տվյալ տարածքի ՀՀԿ-ի համար ձայներ բերողի այգու վրա»:

Ամիսներ առաջ Երևանի քաղաքապետարանը, Ավան վարչական շրջանի հետ համատեղ, Ավան համայնքում` մասնավորապես Մարշալ Բաբաջանյան փողոցում տեղակայված բարձրահարկերի հարակից ծառուղիները մաքրեցին ցանկապատներից: Այսինքն, Բաբաջանյան փողոցի 2/14  շենքի հարակից  այգին, որը բնակչները իրենց նախաձեռնությամբ էին հիմնել և  ցանկապատել, քաղաքապետարանը որոշեց ազատել ցանկապատներից, որպեսզի բարեկարգի ծառուղին հենց շենքի բնակիչների համար:

բարեկարգում

Բնակչները, իհարկե, ոչ միանշանակ, բայց կամովին ու նաև թաղապետարանի աշխատակիցների հետ միասին ծառերն ազատեցին ցանկապատներից, սակայն լուսանկարներում պատկերված տարածքը, որը անկյունային դիրք է զբաղեցնում մնաց «կանգուն»: Բանն այն է, որ ցանկապատերի քանդման աշխատանքները չվերաբերեցին տվյալ տարածքի, ըստ բնակչների պնդման, ՀՀԿ-ի համար ձայներ բերողի այգու վրա:

քարտեզ1

Politik.am-ը տեղեկացավ, որ բարեկարգաման աշխատանքները կանգ են առել` այսինքն տարածքից մաքրվել են ցանկապատները և այդպես էլ ավարտվել է բարեկարգում կոչվածը, սակայն  տարածքի միակ արտոնյալը, հերիք չի ցանկապատները չի հեռացրել, նաև թրչնաբուծությամբ է զբաղվում նույն վայրում(տարածքը մասնավոր սեփականություն չի):

IMG_20150516_151811

Ներկայացված լուսանկարներում պարզ երևում են սագերը, բադերը, իսկ ավելի հեռվում նաև սիրամարգը:

Նկատենք, որ ցանկացած բարեկարգման, շինարարական աշխատանքներ կատարելիս, քաղաքապետարանը կամ կառուցապատողը պարտավոր են սահմանված կարգով ցուցանակ ամրացնեն տվյալ տարածքում, թե ինչ է կառուցվելու այդ տեղում կամ բարեկարգումն ինչպիսի տեսք է ունենալու:

IMG_20150516_152035

Ու ամենազավեշտալին այն է, որ նշված հասցեից աննշան հեռավորության վրա  էլ տեղակայված է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առանձնատունը: Կարելի է փաստել, որ կամ քաղաքապետը տեղյակ չէ, որ իրեն շատ մոտ ապրում է ապօրինի կառուցապատող կամ ավագանու (քաղաքապետի) ընտրությունների ժամանակ այդ այգեպանը լավ աշխատել է ՀՀԿ-ի համար:

Հ.Գ. Առողջապահության նախարարությանը կոչ ենք անում ուսումնասիրել տեղանքը և պարզել, թե արդյուք թույլատրելի է բնակելի շենքից 10 մետր հեռավորության վրա թրչնաբուծությամբ զբաղվել (իր ողջ հակասանիտարական հետևանքներով):

Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչությունը` տրամադրել պարզաբանում բարեկարգման աշխատանքների վերաբերյալ:

IMG_20150516_152026

IMG_20150516_152125

IMG_20150516_152234

Դիտվել է 357 անգամ
 


Այս թեմայով