Երիտասարդ ընտանիքը Ռալֆ Յիրիկյանից օգնություն է խնդրում (Video)

ditak-xndranq«Կխնդրեի, որ օգնեին ինձ»,- Արարատի մարզում բնակվող  երիտասարդ ընտանիքը հայտնվել է ծայրաստիճան վատ վիճակում:

Politik.am: Արարատի մարզ: Հայաստանում սոցիալ-տնտեսական իրավիճակն այնպիսին է, որ բազմաթիվ ընթանիքներ հայտնվել են ծայրահեղ ծանր իրավիճակում և չեն կարողանում ապահովել իրենց ընտանիքի նվազագույն կարիքները: Արարատի մարզի Դիտակ գյուղի բնակիչ Արամայիս Միդեյանի ընտանիքը ևս հայտնվել է ծայրահեղ ծանր իրավիճակում:

Արամայիսն իր կնոջ և երկու մանկահասակ երեխաների հետ բնակվում է 12 քմ տնակում, որն անմխիթար է և զուրկ կենցաղային հարմարություններից:

Աշխատանքի բացակայությունը ավելի է ծանրացնում ընտանիքի վիճակը և  ընտանիքի հայրը օգնություն է խնդրում գթասիրտ մարդկանցից և  մասնավորապես  դիմում է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության տնօրեն Ռալֆ Յերիկյանին, որպեսզի օգնություն տրամադրվի ընտանիքին և ավարտին հասցի նրանց կիսակառույց տունը:

Մանրամասնները տեսանյութում՝

Գրեք մեզ՝ politik.newsarm@gmail.com

Դիտվել է 73 անգամ
 


Այս թեմայով