2008 թվականի «Մարտի 1»-ին ի՞նչ էր անում «Լեդի...

«Մարտի 1»-ի  իրադարձությունների մասին խոսելիս գործող իշխանութունները հիշում են միայն այն, թե  ինչ են արել կամ ինչ չեն արել նախկին իշխանությունները: Հարուցված քրեական գործերում ևս խոսքը միայն նախկին իշխանությունների ոչ օրինական գործողությունների մասին է: Իսկ թե այդ օրերին ինչով են զբաղված եղել ընդդիմության առաջնորդները, նոր իշխանությունները լռում են, լռում են նաև իրավապահ մարմինները:

Շատերի համար օրինակ հետաքրքիր է, թե ինչո՞վ էր այդ օրերին զբաղված ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, քրեական հեղինակություն Հակոբ Հակոբյանը՝  «Լեդի» Հակոբը: Նա Տեր-Պետրոսյանի առանցքային աջակիցներից մեկն էր և այդ օրերին կարողացել էր բազմաթիվ երիտասարդների համախմբել իր շուրջ:

Ըստ նախնական տեղեկությունների` «Մարտի 1»-ի  տաս զոհերից երեքը կապ են ունեցել «Լեդի» Հակոբի հետ, եղել են նրա թիկնազորի անդամները: «Լեդի» Հակոբի հետ կապված զոհերից մեկն անգամ նախկինում դատապարտված է եղել ավազակային հարձակման համար: 

Եթե գործող իշխանությունները անաչառ են և իրապես ցանկանում են ճշմարտությունն ամբողությամբ բացահայտել, ապա պետք է լիարժեք բացահայտեն, թե ինչո՞վ էր այդ օրերին զբաղված քրեական հեղինակություն «Լեդի» Հակոբը: