2008-ին Սերժ Սարգսյանին աջակցած գործարարը չի աջակցի ՀՀԿ-ին

010712Գարծարար, «Հին Էրիվան» ռեստորանի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը շարունակում է իր պայքարը «ՅՈՒՆԻԲԱՆԿ»-ի դեմ: Ըստ գործարարի իրեն միտումնավոր փորձում են սնանկացնել և այդ գործին մասնակից են նաև որոշ պաշտոնյաներ: Գործարարը արդեն երկար ժամանակ է իր խնդրով հրապարակային դիմել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Politik.am-ը փորձեց ճշտել ստացել է արդյոք գործարարը արձագանք: Մեր այս հարցին ի պատասխան Մանվել Տեր-Առաքելյանն ասաց, որ այն չինովնիկները, որոնք փորձում են իրեն սնանկացնել՝ խանգարում են, որպեսզի իր խնդիրը օբյեկտիվ ներկայացվի նախագահ Սերժ Սարգսյանին. «Իմ նկատմամբ կատարվողը ինկզվիզիցիա է, ուրիշ անվանում չկա դրան: 63 դատական գործերից 62.5-ում պարտություն ենք կրել»,-ասաց մեր զրուցակիցը:

Մեր այն հարցին առաջիկա ընտրություններում պատրաստվում է արդյոք կրկին աջակցել ՀՀԿ-ին կամ որևէ այլ կուսակցության, Մանվել Տեր-Առաքելյանն ասաց. «Երբեք և երբեք: Ես միայն աջակցել եմ 2008-ին ու չեմ ափսոսում, քանի որ այն ժամանակ մեծ գաղափարների աջակից և հետևորդ եմ եղել»,-ասաց գործարարը՝ ավելացնելով, որ ինքը կանդամագրվի միայն ժողովրդի թիմին. «Ես պատրաստ եմ անդամագրվելու միայն ու միայն իմ ժողովրդի և հասարակության թիմին, և աշխատել հրաժարվելով աշխատավարձից ծառայողական մեքենայից և անգամ աշխատանքային գրասենյակից։ Ես ապահովված մարդ եմ և բացի ժողովրդիս ծառայելուց ուրիշ ակնկալիք չունեմ, ոչ էլ ինքնահաստատվելու խնդիր ունեմ ոմանց նման: Ես իմ մեջքի վրա եմ իմ ունեծվածքը ձեռք բերել, ծնողազուրկ երիտասարդս` առանց քավոր-սանիկ հարաբերության ստացել եմ 4 բարձրագույն կրթություն»,-ասաց գործարար Մանվել Տեր-Առաքելյանը:

Իսկ մեր  այն դիտարկմանը, որ «ժողովրդի թիմ» ասվածը վերացական է, գործարարը արձագանքեց.«Եթե շատ անկեղծ, ապա այո վերացական է, քանզի մարդիկ այսօր միայն փորցում են լուծել ստամոքսի հարցերը, անգամ 1920-ականներին այս չքավորությանը չի հասել, մարդիկ հաց չեն ունեցել բայց պատիվն ու թասիբը չեն կորցրել»,-եզրափակեց իր խոսքը մեր զրուցակիցը:

Դիտվել է 197 անգամ
 


Այս թեմայով