Մենք գնալու ենք Բաղրամյան 26. Մանրամասներ նստացույցի ընթացքի մասին (Photo)

 11060910_984382311596585_6928582369563010429_nՈստիկանները նույնպես դեմ են էլեկտրաէներգիայի սակագնի թանկացմանը:

«Մեր պահանջները, եթե չկատարվեն մեր տրված ժամկետի սահմաններում (Մինչև հունիսի 22-ը ժամը 19.00-ն), մենք այստեղից շարժվում ենք ուղիղ Բաղրամյան 26 հասցե ու այնտեղ ահավոր լիքը այլ պահանջներ է առաջ գալու»,- այս մասին այսօր առավոտյան Ազատության հրապարակում Politik.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը՝ անդրադառնալով երեկ Ազատության հրապարակում մեկնարկած նստացույցի պահանջներին:

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 19-ին,  Երևանի Ազատության հրապարակում մեկնարկեց (19:00-ից) ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հանրահավաքը, որը նախորդից անհամեմատ մարդաշատ էր: Հանրահավաքի ընթացքում հայտարարվեց, որ  մասնակիցները նստացույց են սկսում մինչև հունիսի 22-ը՝ ժամը 19:00-ն: Երեկվանից Ազատության հրապարակում բազմաթիվ քաղաքացիներ են հավաքված, որոնք գիշերել են բաց երկնքի տակ:

Վաղինակ Շուշանյանը հանրությանը հայտնի դարձավ, երբ դեռևս նախորդ տարի, ՀԾԿՀ-ում հայտարարությամբ հանդես եկավ, որից հետո հրավիրվեց ազգային անվտանգության ծառայություն:

«Ի զարմանս ինձ՝ ոչ»,- ասաց Շուշանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե նստացույցի ընթացքում իրավապահները և մասնավորապես ԱԱԾ-ն հետաքրքրվե՞լ են իրենով:

վաղինակ շուշանյան«Ես սպասում էի, անգամ մինչև հավաքի իրականանալը ինչ-որ գործողություններ իրենց կողմից, որովհետև փոքրիշատե աչքի ընկած մարդ եմ ու հնարավոր է ցանկացած միջոց կիրառվի ինձ մեկուսացնելու համար: Գոնե զուտ ֆիզիկական…. որպեսզի այն հայտարարությունները չանեմ որոնք իրենց կվնասեն: Մի գուցե այս անգամ խնդիրն իրենց էլ է վերաբերվում»,- ասաց Շուշանյանն ու պատմեց, որ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ժամեր առաջ շրջայցի ժամանակ խոսել է ցուցարարների հետ և խոստովանել, որ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը բեռ է նաև իր ընտանիքի համար և դժվարությամբ են վճարում:

Երեկ Ազատության հրապարակից  քաղաքացիների էին բերման ենթարկել, որոնցից միայն երկուսի մասին տեղեկատվություն ուներ Վաղինակ Շուշանյանը և նշեց, որ բերման ենթարկվածներին 3 ժամ անց բաց են թողել: «Մի դեպք էլ, մինչև բերման ենթարկելը, մեր ընկեր Իոնիսյան Դանիելը զանգահարեց և ասաց, որ Տերյան-Թումանյան խաչմերուկի վրա իրեն(Իոնիսյանի մեքենայում եղել է կինը և տուն էին գնում) մի քանի մեքենաներով շրջապատել են: Ներկայացել են որպես հետախուզության  բաժնի ներկայացուցիչներ և ասել են. «Ձեր մեքենան հետախուզության մեջ է, Ձեզ պետք է բերման ենթարկենք»»,- շարունակելով՝ Շուշանյանն ասաց, որ Իոնիսյանը հակառակվել է, հիմքեր է պահանջել, որից հետո ներողություն  են խնդրել Իոնիսյանից և ասել, որ  շփոթել են, այլ մեքենա է հետախուզման մեջ:

Նշենք, որ Էլեկտրաէներգիան Հայաստանի բնակչության համար  թանկացավ  հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հունիսի 17-ի որոշմամբիսկ ՀԾԿՀ-ին սակագնի վերանայման հայտ էր ներկայացրել Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը և առաջարկել էր սակագնի բարձրացնել 17 դրամով: ՀԾԿՀ-ն այնուամենայնիվ թանկացրեց էլեկտրաէներգիայի սակագնինը 6.93 դրամով և օգոստոսի մեկից քաղաքացիները հարկադրված են վճարել նոր սակագնով:

10574343_984488544919295_2981592569550333228_n գիշեր2

Դիտվել է 477 անգամ
 


Այս թեմայով