Home » ՄԱՄՈՒԼ » Սուրիկ Խաչատրյանի որդին «յաշիկով» Հյուսիսային պողոտայում

Սուրիկ Խաչատրյանի որդին «յաշիկով» Հյուսիսային պողոտայում

Ինչո՞ւ իրավապահները Սուրիկ Խաչատրյանի որդուն սկսեցին փնտրել ծեծկռտուքից 10 օր անցՄեքենայի ապակին իջեցրած էր, կողքին էլ մի երիտասարդ տղա կար: 

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի նիստերից մեկի ժամանակ, երբ Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) որդին «յաշիկով» ազատ շրջում է Երևանի փողոցներով, մասնավորապես, Պրոսպեկտով, փաստորեն, մի բան գիտեր, որ ասում էր: Երեկ մենք ականատես եղանք նրա ասածին՝ մի փոքրիկ տարբերությամբ. Սուրիկ Խաչատրյանի որդին ոչ թե Պրոսպեկտով ու մայթերով, այլ Հյուսիսային պողոտայի տարածքում՝ Տերյան փողոցով էր վարում իր սև Mercedes G-Class-ի մեքենան, որը հայերը «յաշիկ» են անվանում:

Ցավոք, չհասցրինք լուսանկարել այդ պահը: Լիսկայի որդուն մենք նկատեցինք այն պահին, երբ նա Տերյան փողոցում հետիոտնին էր զիջում, նրա վարած մեքենան 077 QQ 77 «ընտանեկան» համարանիշներով էր: Մեքենայի ապակին իջեցրած էր, կողքին էլ մի երիտասարդ տղա կար: Մենք, անշուշտ, զարմացանք, որ Լիսկայի որդին, փոխանակ մեքենան քշեր հետիոտնի վրա, ճանապարհը զիջեց նրան, ապա կտրուկ սեղմեց գազի ոտնակը, և «յաշիկը» ոռնոցով կտրուկ սլացավ փողոցն ի վեր: Իսկ ոստիկանությունը մինչև հիմա դեռ փնտրում է Սուրիկ Խաչատրյանի «անհայտացած» որդուն, ով այնքան մեծահոգի է, որ մոտ մեկ ամիս ոչ մեկի, մարմնական վնասվածք չի հասցրել, մարդ չի ծեծել-սպանել, աչք չի հանել» ։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 310 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy