Հայաստանում գարեջրի արտադրությունը լուրջ վտանգի տակ է

Հայաստանում գարեջրի արտադրությունը լուրջ վտանգի տակ էՀերթական կոլապսը. հայկական գարեջրի արտադրությունը մոտ ապագայում կկանգնի կրախի առաջ:

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հերթական կոլապսն է հասունանում Հայաստանի տնտեսությունում: Շատ հավանական է՝ հայկական գարեջրի արտադրությունը մոտ ապագայում կանգնի կրախի առաջ:

Բանն այն է, որ ներմուծված գարեջուրը անհասկանալիորեն սկսել է գնային առումով մրցունակ դառնալ տեղականի հետ, թե ինչի հետևանք է այս ամենը՝ մաքսային կոմբինացիաների, Հայաստանում էլեկտրաէներգիայի թանկացման, մաքսային աճպարարության, դժվար է ասել, բայց փաստ է, որ տեղական գարեջրի արտադրության անկումը կարող է բերել Երևանում, Գյումրիում և Աբովյանում հազարավոր աշխատատեղերի փակման, ինչպես նաև՝ բյուջետային մուտքերի կտրուկ նվազման»:

 

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 82 անգամ
 


Այս թեմայով