Գագիկ Բեգլարյանի կարծիքը ռուսական ընկերությունների պահվածքի մասին

BeglaryanՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին հարցրել են. «Ասել էիք` համաձայն չեք Յակունինի հետ, ի՞նչ եք կարծում` ինչո՞ւ են ռուսական ընկերություններն իրենց այդպես պահում Հայաստանում. Բիբինը չի մասնակցում քննարկումներին, Յակունինն ասում է մի բան, հետո իր ղեկավարած ընկերությունը լղոզում է այն»:

Բեգլարյանը պատասխանել է. «Ի՞նչ եք կարծում` «ով ինչպես է իրեն պահում» հարցի պատասխանը ե՞ս պտի տամ, ես իմ կարծիքն Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման առնչությամբ ասել եմ եւ կարծում եմ, որ դա բավարար է: Իսկ թե ով ինչպես է իրեն պահում, ինչ է մտածում, դա իր իրավունքն է, իր սուբյեկտիվ կարծիքն է: Հասկանալի է, որ այդ ընկերությունն իր բիզնես շահերի տեսանկյունից է մոտենում խնդրին, մենք` մեր. մեզ ձեռնտու է Իրան-Վրաստան երկաթգծի աշխատելը»,-գրում է Հրապարակ օրաթերթը:

Դիտվել է 165 անգամ
 


Այս թեմայով