Ցանկանում են ՀՀ արտաքին պարտքը 440 միլիոնով ավելացնել

hovik6-472x265ՀՀ Ազգային ժողովի` հունիսի 19-ի արտահերթ նիստում քննարկվել է «Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: «168 ժամ»-ը գրում է. «Նախաձեռնության հեղինակ կառավարության պնդմամբ, օրենքի փոփոխությունը զուտ տեղնիկական է և նպատակ ունի կարգավորելու հաշվարկների հետ կապված հարցերը:

Առաջին հայացքից շատ անմեղ փոփոխություն կարող է թվալ՝ «պետական պարտք» արտահայտությունը փոխարինվում է «կառավարության պարտք» արտահայտությամբ։ Խոսքը վերաբերում է այն սահմանափակմանը, որ պետական պարտքը չի կարող գերազանցել նախորդ տարվա ՀՆԱ-ի 60%-ը։ Այս փոփոխությունն իրականում բարձրացնում է պետպարտքի թույլատրելի շեմը։

Ներկայումս ՀՀ պետական պարտքը կազմում է 4.658 մլրդ դոլար, որից շուրջ 440 միլիոն դոլարը բաժին է ընկնում Կենտրոնական բանկին։ Այս փոփոխությամբ՝ ԿԲ-ի պարտքը դուրս է գալիս սահմանափակման շրջանակներից, ինչը կառավարությանը թույլ է տալիս իր սեփական «սահմաչափից» դուրս ևս 440 միլիոն դոլարի լրացուցիչ վարկեր ներգրավել»։

 


Այս թեմայով