20-ամյա երիտասարդը կարող է 4-10 տարի բանտում անցկացնել իր կնոջը հղիացնելու համար

հղիԱրագածոտնի մարզի գյուղերից մեկի 20-ամյա բնակիչ Ի. Շ.-ին մեղադրանք է առաջադրվել 16-ամյա աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու համար, երիտասարդին 4-10 տարի ազատազրկում է սպառնում։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։

Ըստ մեղադրականի՝  Ի. Շ.-ն  2013թ. դեկտեմբերի 31-ին ամանորը միասին նշելու համար իրենց տուն է հրավիրել իր անչափահաս ընկերուհուն, ով ապրում էր Արմավիրի մարզի Խորունք գյուղում: Նույն օրը աղջկա համաձայնությամբ Ի. Շ.-ն  նրան տարել է իրենց տուն, որտեղ աղջիկն ապրել է ամուսնանալու նպատակով ու հետ չի վերադարձել: Երիտասարդը սեռական հարաբերություն է ունեցել 16 տարին չլրացած աղջկա հետ նրա համաձայնությամբ, որից հետո մի քանի ամիս ապրել են որպես ամուսիններ: 2014թ.-ի դեկտեմբերին հետազոտության ժամանակ աղջկա մոտ 14-15 շաբաթական հղիություն է հայտնաբերվել:

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, Ի. Շ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով։ Ի.Շ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:

Գործը քննում է Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանը:

Դիտվել է 311 անգամ
 


Այս թեմայով