2 գնդապետ ու 1 գեներալ է ձերբակալվել. Քննչական կոմիտեն հաստատում է

պնԵրեկ ուշ երեկոյան ձերբակալվել են գեներալ Մելս Չիլինգարյանը, գնդապետներ Արմեն Մարգարյանը և Մհեր Պապյանը, Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։
Նրանք ձերբակալվել են մատակարարված անորակ ապրանքներ ընդունելու, չարաշահումներ թույլ տալու փաստերով հարուցված քրեական գործերի շրջանակում: Ըստ նախնական տվյալների՝ որոշ ապրանքատեսակներ ձեռք են բերվել ինքնարժեքից բարձր, ուռճացված գներով:
Մելս Չիլինգարյանը եղել է Հայաստանի Զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետը։ Նախագահ Սերժ Սարգսյանի մայիսի 20-ի հրամանագրով Չիլինգարյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից։

 


Այս թեմայով