2 առանձնատուն, 1 բնակարան, 3 հողամաս, 31 միլիոն. դատախազի նորանշանակ տեղակալի կարողությունը

f55c563949e44e_55c563949e834.thumbԱյսօր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Երևան քաղաքի դատախազ Արթուր Սարգսի Դավթյանը նշանակվել է ՀՀ գլխավոր Դատախազի տեղակալ: Երևան քաղաքի դատախազ նա նշանակվել է 2013 թվականի հոկտեմբերի 11-ից:

Ըստ բարձրաստճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրի՝ 2013 թվականի սկզբին պաշտոնատար անձը հայտարարագրել է 10.000.000 ՀՀ դրամ: 2013 թվականի ընթացքում Արթուր Դավթյանի եկամուտները նվազել են 2.000.000 ՀՀ դրամով, դրանք հասնելով 8.000.000 ՀՀ դրամի: 2013թ.-ին Արթուր Դավթյանի աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 5.066.277 ՀՀ դրամ, գույքը (բացառությամբ դրամական միջոցների) օտարելուց ստացված եկամուտը կազմել է 2.000.000 ՀՀ դրամ, այլ եկամուտները՝ 4.850.000 ՀՀ դրամ:

Գլխավոր դատախազի կինը` Անի Դավթյանը 2013 թվականի սկզբին հայտարարագրել է 10.000.000 ՀՀ դրամ, որը մնացել է անփոփոխ նաև տարվա ավարտին:

2014 թվականին Արթուր Դավթյանը 8 միլիոն դրամով վաճառել է VOLKSWAGEN TOUAREG 3.2 մակնիշի մեքենա: Նրա դրամական միջոցները նույն տարում կազմել է 15 միլիոն դրամ, իսկ հարկային տարվա ընթացքում նա ստացել է 17 միլիոն դրամի եկամուտ, այդ թվում մեքենայի վաճառքից ստացված 8 միլիոն դրամը: 2014 թվականին նրա կնոջ դրամական միջոցները մնացել են անփոփոխ:

2015 թվականին Արթուր Դավթյանի դրամական միջոցները աճել են 3 միլոին դրամով և կազմել 18 միլիոն դրամ, իսկ նրա եկամուտները նույն տարում կազմել է 13 միլիոն դրամ, որը նա ստացել է աշխատավարձի տեսքով: Նորանշանակ դատախազի տեղակալի կնոջ դրամական միջոցները մնացել է նույնը` կազմելով 10 միլիոն դրամ:

Երևան քաղաքի դատախազի պաշտոնը ստանձնելիս Արթուր Դավթյանը  ունեցել է  2 առանձնատուն, 1 բնակարան և 3 հողամաս:

Ի դեպ մինչ Երևանի քաղաքի դատախազ նշանակվելը նա եղել է Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արթուր Դավթյանը  և երբևէ չի զբաղվել գործարարությամբ ու զբաղեցրել է միայն պետական պաշտոններ:

Դիտվել է 556 անգամ
 


Այս թեմայով