Հրայր Թովմասյանի գույքի մասին տվյալները 1in.am-ը ստացել է ԱԱԾ-ից Politik.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԱԾ-ում ներքին հրահանգ է իջեցվել իշխանության հակառակորդների դեմ պատրաստել դոսյեներ՝ Արման Բաբաջանյանի 1in.am կայքում հրապարակելու համար: Այլ կերպ ասած, 1in.am-ը դարձել է իշխանությունների «сливной бачок»-ը:
Առաջին նման հրապարակումը արդեն եղել է կապված Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին պատկանող գույքի հետ, երբ 1in.am-ը, իբր սեփական աղբյուրների վրա հղումով, հրապարակեց Հրայր Թովմասյանի գույքին վերաբերող տվյալները:
Ըստ մեր աղբյուրի՝ այդ հրապարակման հիմքում եղած տվյալները 1in.am-ը ստացել է ԱԱԾ-ից, որից հետո էլ, իբր, այդ տեղեկությունները ստուգելու համար ԱԱԾ են կանչվել Հրայր Թովմասյանի տարեց հայրն ու երկրու դուստրերը:
Այլ կերպ ասած, Թովմասյանի ընտանիքի անդամները հարցաքննության են կանչվել 1in.am-ի ու ԱԱԾ-ի «պասերով խաղի» արդյունքում:
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Փաշինյանի հրահանգով ԱԱԾ-ից դոսյեները ստանում և Բաբաջանյանի միջոցով 1in.am-ի խմբագրություն է փոխանցում վարչապետի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» տնօրեն Հովհաննես Մովսիսյանը: