1995-ին բռնապետական («լեւոնական») Սահմանադրության այլընտրանքը խորհրդարանական կառավարումն էր

default«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Այն ժամանակ ասվում էր՝ Սահմանադրությունը (1995 թվականի Լեւոն Տեր-Պետրոսյանի բռնապետությունը հավերժացնելու միջոց է: Բայց ի տարբերություն այսօրվա՝ ընդդիմադիր 6 կուսակցությունները մշակել էին Հիմնական օրենքի այլընտրանքային տարբերակ՝ ցույց տալու համար, թե ինչպիսին պետք է լինի ժողովրդավարական սահմանադրությունը: Բռնապետական («լեւոնական») Սահմանադրության այլընտրանքը… այո, խորհրդարանական կառավարումն էր, որն այսօր, պարզվում է, նույնպես բռնապետական է, եւ գլխավոր դիկտատորը լինելու է Ազգային ժողովի նախագահը:

Հիմա այդ վեճերը տեղափոխվել են համացանց եւ դարձել են ավելի անձնական ու, թույլ տվեք ասել՝ ավելի մանր: Դրա միակ «հակաթույնը» թարախին թարախ, հայհոյանքին հայհոյանք, վիրավորանքին վիրավորանք չհակադրելն է, այլ հակառակը՝ փորձել բոլորին հասկանալ  եւ նայել երեւույթներին այն մարդկանց աչքերով, որոնք քեզ հետ համաձայն չեն: Այդ դեպքում դիմացինին «ջախջախելու» ցանկությունը գուցե պակասի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 37 անգամ
 


Այս թեմայով