Շմայսը սպառնաց Հեղինե Բիշարյանին

շմայս-հեղինեԱյսօր՝ հունիս 19-ին, ԱԺ արտահերթ նիստը բուռն սկսվեց: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն անդրադառնալով երեկ քննարկված  «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծի երկրորդ ընթերցմանն՝ ասաց, որ երկրորդ ընթերցմամբ քննարկելու հարցը հետաձվել է մինչև ԱԺ աշնանային նստաշրջան:

Վարման կարգի վերաբերյալ ելույթ ունենալով՝ Օրինաց Երկիր ընդդիմադիր խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ասաց, որ քաղաքական մեծամասնության մտածող և խոհեմ գործընկերները միացան նախագծին ընդդիմացողներին՝ ասելով  «սրա ժամանակը չէ».«Ուստի, մենք առաջարկում ենք 20 րոպե ընդմիջում: Բոլոր քաղաքական թիմերը թող քննարկեն, բանավիճեն…»:

Գալուստ Սահակյանն արձագանքեց՝ ասելով.«Հերոսական առաջարկ է: 20 րոպե ընդմիջում»:

Այս ամենին հաջորդեց ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանի (Շմայս) ինքնաբուխ բացականչությունը.«20 րոպեն թանկ կնստի Ձեր վրա»:

Նախագծի նպատակը ենթաակցիզային որոշ ապրանքների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերի վերանայումն է, ինչպես նաեւ ենթաակցիզային ապրանքների ցանկի ընդլայնումը:

 


Այս թեմայով