Ռուբեն Վարդանյանի պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանին

նիկոլ-ռուբենՀունիսի 17-ին՝ ԱԺ արտահերթ նիստում, «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի և հարակից տարածքների զարգացման եւ ներդրումների խրախուսման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր խմբակցության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ օրինագիծը վերաբերում է  Դիլիջան  քաղաքը Ռուբեն Վարդանյանին տալուն   և նշեց, որ «պետական հեղաշրջում է կատարվում Դիլիջանում»:

Երեկ՝ հունիսի 18-ին, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը, որը ստեղծել է Ռուբեն Վարդանյանը, հաղորդագրություն տարածեց, ըստ որի. « IDeA հիմնադրամը թե՛ Տաթեւում, թե՛ Դիլիջանում զարգացման ծրագրեր է իրականացնում, եւ  դրանց շրջանակում մեծ ուշադրություն է դարձվում նաեւ փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման խնդիրներին»:

Ըստ էության սրանով Ռուբեն Վարդանյանը պատասխանում է Նիկոլ Փաշինյանին, որ իր մղումներն անկեղծ են, և որ Դիլիջանում կալվածատեր դառնալու հավակնություններ չունի: Ինչպես օրինակ Սուրեն Խաչատրյանը՝ Սյունիքում, Սամվել Ալեքսանյանը՝ Մալաթիա Սեբաստիայում, Հովիկ Աբրահամյանը՝ Արտաշատում:

Մնում   է ապագայում տեսնել՝  Դիլիջանը կմնա՞  որպես ՏԻՄ, թե՞ կվերածվի վիլայեթի:

Դիտվել է 2,172 անգամ
 


Այս թեմայով