Օլիգարխները պատերազմ են հայտարարում Հովիկ Աբրահամյանին (Ցանկ)

oli«Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունն այսօր ԱԺ-ում դրվեց առաջին ընթերցմամբ քվեարկության: Նախագծի հեղինակը  կառավարությունն է :

Այս օրինագիծը ընդդիմադիր պատգամավորների կողմից քննադատության ենթարկվեց, քանի որ ակցիզային հարկի դրույգաչափի բարձրացման հետևանքով անխուսափելի կլինեն թանկացումները:

Ուշագրավ է, որ առաջին անգամ վերջին տարիներին ԱԺ-ում ներկայացված գործարար, օլիգարխ և բիզնեսով զբաղվող պատգամավորները չեն մասնակցել քվեարկությանը: Ստորև ներկայացնում ենք չքվեարկած պատգամավորների ցանկը, որտեղ կան և բիզնեսմեններ և պարտաճանաչ պատգամավորներ, սակայն հատկանշական է Սամվել Ալեքսանյանի, Մհեր Սեդրակյանի, Բազմասեր Առաքելյանի, Գրիգորի Մարգարյանի և մյուսների քվեարկությունը:

Նշենք, որ այս օրինագծի առաջին ընթերցման նման քվեարկությունը խոսում է մեկ բանի մասին, որ չքվեարկած պատգամավորները, բացառությամբ Զարուհի Փոստանջյանի, լուրջ վնասներ էին կրելու ակցիզային հարկի դրույգաչափի բարձրացման հետևանքով: Չքվեարկած պատգամավորները այս կամ այն կերպ ներքաշված են բիզնես ծրագրերի մեջ և լուրջ վնաս են կրելու:
չեն քվեարկել

 

Նախագծի նպատակը ենթաակցիզային որոշ ապրանքների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերի վերանայումն է, ինչպես նաեւ ենթաակցիզային ապրանքների ցանկի ընդլայնումը:

Ներկայում ալկոհոլային խմիչքների, բենզինի եւ դիզելային վառելիքի ու ծխախոտային արտադրանքի համար ակցիզային հարկի դրույքաչափերը վերջին անգամ վերանայվել են 2-4 տարի առաջ եւ անցած տարիների ընթացքում այդ ապրանքների գների աճին համապատասխան դրույքաչափերը չեն ինդեքսավորվել: Միաժամանակ, գործող օրենսդրության համաձայն, տրանսպորտային միջոցներում որպես վառելիք օգտագործվող սեղմված բնական գազը չի համարվում ենթաակցիզային ապրանք:

Փոխնախարարի խոսքով՝ ԵՏՄ շրջանակներում ներկայում ընթանում են անդամ պետություններում ծխախոտի արտադրանքի եւ ալկոհոլային խմիչքների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերի ներդաշնակեցման միջոցառումներ: ԵՏՄ անդամ բոլոր երեք պետություններում ծխախոտի արտադրանքի եւ ալկոհոլային խմիչքների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերը մի քանի անգամ բարձր են Հայաստանում այդ ապրանքների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերից:

Անհատական քվեարկությունն՝ այստեղ:

Դիտվել է 2,753 անգամ
 


Այս թեմայով