Հիմա էլ ոստիկանապետն է ուզում զբաղվել լրատվամիջոցներով

վլադիմիր գասպարյանԻ՞նչ է կատարվում ուժային գերատեսչությունների ներսում եւ դրանց շուրջ:

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին շրջանում ՀՀ ուժային կառույցների միջեւ կրկին հակամարտություն է հասունացել: ՀՀ ոստիկանությունը, հատուկ քննչական ծառայությունը, ՀՀ քննչական կոմիտեն եւ ՀՀ գլխավոր դատախազությունը ղեկավարների մակարդակով կրկին «մենամարտում են» միմյանց հետ, որի արդյունքում տուժում են առավել ցածր օղակների աշխատակիցները:

Ի՞նչ է կատարվում ուժային գերատեսչությունների ներսում եւ դրանց շուրջ: Armlur.am-ը այս հարցի առնչությամբ բլից զրույց ունեցավ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ.

«Իսկ ինչո՞ւ չեք ասում, որ հենց դուք էլ շրջանառում եք էդ լուրերը: Խոսքս լրատվամիջոցների մասին է: Ու ասեմ, որ բոլորովին օրիգինալ չեք: Բոլոր ժամանակներում էլ հնարածին ինտրիգներ սարքողներ եղել են, մանավանդ, երբ հարցը եկել է իրավապահ մարմինների արանքը սեպ խրելուն: Ես դա անբարոյականություն եմ համարում: Ընդհանրապես անբարոյական է լրատվամիջոցներով իրար վարկաբեկելու երեւույթը: Իսկ նման բաներ անողներին, գնահատման ու բնութագրման իմ ֆոլկլորից ելնելով, ինքներդ պատկերացրեք, թե ինչ եմ համարում…

Էլի հիասթափեցնեմ ջուր պղտորողներին: Բոլոր ժամանակների էդ ինտրիգները ոչ մի արդյունքի էլ չեն հասել: Դա չի ազդում ոչ ոստիկանության, ոչ դատախազության, ոչ ՀՔԾ-ի, ոչ էլ քննչականի համագործակցության վրա: Աշխատանքային հակասություններ եղել են ու կլինեն, հակառակ դեպքում առողջ համա•ործակցություն չենք ունենա, բայց դա ոչ մի կապ չունի ինտրիանների պատմությունների հետ: Մեր կառույցները առանձին-առանձին ու գործակցելով՝ նույն գործն են անում ու կարեւոր գործը՝ ի տարբերություն բամբասող ինտրիգանների: Բայց ես ուզում եմ էդ մարդկանց հարցնել՝ բա որ էդ կառույցները որոշեն, որ սկսելու են ձեզանո՞վ զբաղվել: Թե՞ մեզ արդեն էնքան փափուկ լիբերալ եք պատկերացնում, որ արդար դատից էլ չեք վախենում: Եվ, ընդհանրապես, մի՜ պատվիրեք ու պատվիրված չեք լինի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 215 անգամ
 


Այս թեմայով