Home » ՄԱՄՈՒԼ » Հերմինե Նաղդալյանին փորձություն է սպասվում

Հերմինե Նաղդալյանին փորձություն է սպասվում

Parliamentary Assembly Session October 2011Session de l’Assemblée Parlementaire octobre 2011Հերմինե Նաղդալյանը կկարողանա՞ խուսափել հերթական խայտառակությունից:

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Եկող երեկուշաբթի` հունիսի 22-ին, կմեկնարկի ԵԽԽՎ ամառային նստաշրջանը, որը խոստանում է «թեժ» լինել հայկական պատվիրակության համար:

Նախատեսվում է, որ այս նստաշրջանում քննարկվելու է «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» վերնագրով փաստաթուղթը, որտեղ հակահայկական այսպիսի մի ձևակերպում կա. «Հայաստանը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը»:

Փաստաթղթի հեղինակները Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Պեդրո Ագրամունդը և Թադեուշ Իվինսկին են: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ փաստաթուղթը նախատեսվում է քվեարկության դնել հունիսի 23-ին:

Այսինքն՝ իրավիճակը շտկելու և այդ ձևակերպումը փաստաթղթից հանելու համար ՀՀ պատվիրակությունը ընդամենը մեկ օր է ունենալու: ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն է, որն անմիջական պատասխանատվություն է կրում այս իրավիճակի համար, քանի որ չի կարողացել փաստաթղթում նման ձևակերպման ներառումը կանխել:

Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց նրանից պարզել, թե իրենք ինչ են անելու այդ ձևակերպումը փաստաթղթից հանելու ուղղությամբ, Նաղդալյանը ուշագրավ պատասխան տվեց. «Գործ ենք անելու» և բազմազբաղությունը պատճառաբանելով՝ հեռացավ:

Նկատենք, որ 2014-ի գարնանը, երբ Հերմինե Նաղդալյանը գլխավորեց ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությունը, սկսեցին մեկը մյուսին հաջորդել ի վնաս Հայաստանի ընդունված փաստաթղթերը: Սակայն Նաղդալյանը, կարծես թե, դրանից առանձնապես վատ չի զգում և շարունակում է իր անունից սարքովի հարցազրույցի պատրաստի տեքստեր տարածել մի քանի լրատվամիջոցներով, հպարտանալ, թե ինչ խելոք մտքեր է արտահայտել (մինչդեռ դրանց հեղինակն ամենևին էլ ինքը չէ) ու համարել իր գործն ավարտված»:

Ավելի մանրամասն’ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 153 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy