Սերժ Սարգսյանը պատրաստվում է պատժել Սուրեն Խաչատրյանին. Լիցկան ստել է

սսսխՍերժ Սարգսյանը Սուրիկ Խաչատրյանին կկանչի Բաղրամյան 26՝ «ատչյոտ» տալու:

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական կուլիսներում լուրեր են շրջում, որ առաջիկա օրերին Սերժ Սարգսյանը Սյունիքի տխրահռչակ մարզպետ Սուրիկ Խաչատրյանին կկանչի Բաղրամյան 26՝ «ատչյոտ» տալու: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանին խոցել է այն հանգամանքը, որ Սուրիկ Խաչատրյանը դեպքի մասին հայտնի դառնալու օրն իշխանություններին խաբել է՝ ասելով, թե իր որդին կապ չունի Զաքարյանների ծեծի հետ և անգամ այնտեղ չի եղել, բայց հետագայում այլ բան է պարզվել: Պաշտոնապես հաստատվեց, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, անմիջական մասնակցություն է ունեցել մայիսի 2-ին Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում եղբայրներ Մուշեղ և Հարություն Զաքարյանների ծեծի պատմությանը, և որպես վկա հարցաքննվեց» ։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 1,502 անգամ
 


Այս թեմայով