Քննարկվել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ կոալիցիա մտնելու հարցը

բհկԲՀԿ-ին նախարարական 2 պորտֆել են տալու քաղաքաշինությունը և մշակույթը:

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեի երեկոյան Սերժ Սարգսյանի հետ քաղաքական ուժերի արդեն հայտնի հանդիպումից հետո երեկ լուրեր տարածվեցին, թե Բաղրամյան 26-ում քննարկվել է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ կոալիցիա մտնելու հարցը:

Ավելին նշվում էր, թե ԲՀԿ-ին նախարարական 2 պորտֆել են տալու քաղաքաշինությունը և մշակույթը: Երեկ մեր թղթակցի հետ զրույցում ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը սույն խոսակցությունների վերաբերյալ ասաց հետևյալը. «Անկեղծ ասած՝ շոգը, իմ տպավորությամբ, դեռևս այնպիսին չէ, որ տապի ազդեցության տակ նման երևակայական մտքեր ծնվեն: Քանի որ թեման կատարյալ աբսուրդ է, պատասխանեմ կարճ ԲՀԿ–ի օրակարգում կոալիցիա կազմելու հարց չկա»: Իրականում, ըստ մեր տեղեկությունների, քաղաքաշինության նախարարությունը հանձնվելու է Դաշնակցությանը, որի՝ կոաlիցիա մտնելու հարցը հիմա էլ աշուն է տեղափոխվել: ՀՅԴ-ն նաև ԿԳՆ-ն է ուզում, որը նրան չեն տաւիս, փոխարենը՝ առաջարկում են սոցաուը, որը ՀՅԴ-ն չի ուզում»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 


Այս թեմայով