Աբովյանում բողոքի ակցիա է սկսվել. աբովյանցիները Երևան են գալիս (Photo)

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում այսօր՝ հունիսի 19-ին, մեկնարկել է բողոքի ակցիա ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման: Բազմաթիվ քաղաքացիներ Աբովյանի կենտրոնում՝ Կինոյի շենքի մոտ, հավաքվել են և իրենց դժգոհությունն են հայտնում հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հունիսի 17-ին կայացրած որոշման դեմ:

Ինչպես փոխանցում է Politik.am-ի թղթակիցը, աբովյանցիները հայտարարեցին, որ գալիս են Երևան՝ մասնակցելու Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին, ինչպես նաև հարթակից իշխանափոխության կոչեր հնչեցրին:

Լուսանկարները՝ Politik.am-ի:

աբովյան5 աբովյան4 աբովյան3 աբովյան1 աբովյան

Դիտվել է 2,460 անգամ
 


Այս թեմայով