Կտրուկ լարվել են Արմեն Երիցյանի և Բարսեղ Բեգլարյանի հարաբերություններ

2310042851423633052«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին շրջանում կտրուկ լարվել են ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր, օլիգարխ Բարսեղ Բեգլարյանի հարաբերությունները:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ ՀՀ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության մասնագետները «Ֆլեշ» ընկերության Տավուշի մարզում գործող բենզալցակայաններից մեկի գործունեությունը արգելել են՝ հրշեջ կանոնները չպահպանելու համար: Մինչ այս միջադեպին և դրա հանգուցալուծմանն անդրադառնալը, նախ պարզաբանենք, թե ով է Բարսեղ Բեգլարյանը: Նա Հայաստանի օլիգարխներից է` ծագումով ղարաբաղցի: Սերժ Սարգսյանի ուսանողական ընկերներից է:

Մասնագիտութամբ տնտեսագետ Բարսեղ Բեգլարյանը, մինչև Հայաստանի անկախացումը և շուկայական հարաբերությունների հաստատումը, մանկավարժական գործունեությամբ է զբաղվել: Հայաստանի անկախանալուց և նոր տնտեսական հարաբերությունների հաստատումից հետո Բեգլարյանը թողել է մանկավարժական գործունեությունը և սեփական գործն է դրել:

Նրա գործերը հատկապես սկսել են լավ գնալ Սերժ Սարգսյանի Հայաստան տեղափոխվելուց հետո՝ 96-ից սկսած, երբ Սարգսյանը դարձել է սուպեր նախարար՝ ղեկավարելով ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությունը: Սերժ Սարգսյանի և Բարսեղ Բեգլարյանի միջև քավոր-սանիկական հարաբերություն կա»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 49 անգամ
 


Այս թեմայով