ՀԷՑ-ը գնել են 4 հայ գործարարներ

arm144247411545«Հայտնի է, թե ով է դառնալու ՀԷՑ-ի նոր սեփականատերը: Դեռ ամիսներ առաջ պարզ դարձավ, որ ՀԷՑ-ը գնելու է «Տաշիր գրուպի» հիմնադիր, մոսկվայաբնակ գործարար Սամվել Կարապետյանը:

Երեկ մեզ հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանը միայնակ չի գնելու ՀԷՑ-ը, չնայած լինելու է հիմնական փայամասի սեփականատերը:

Ըստ մեր ունեցած հավաստի տեղեկությունների, տարբեր փայամասերով ՀԷՑ-ի բաժնետերեր են դառնալու նաև «Հայռուսգազարդի» նախկին տնօրեն Կարեն Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանն ու ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանը:

Ըստ  նույն աղբյուրների՝ ՀԷՑ-ի վաճառքի գործարքն ամբողջությամբ ավարտին է հասցվելու մինչև հաջորդ տարվա փետրվար»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ «Հայկական Ժամանակ»  թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 126 անգամ
 


Այս թեմայով