Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը չեն մասնակցի Քրքորյանի հուղարկավորությանը

սերժ-քրք-ռոբերտՍերժ Սարգսյանը երեկ՝ հունիսի 17-ին, ցավակցական հեռագիր էր հղել Հայաստանի ազգային հերոս Քըրք Քրքորյանի մահվան կապակցությամբ:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը  նույնպես նույն օրը ցավակցական հեռագիր է հղել: Նախկին և ներկա նախագահների խոսափողները դեռևս որևէ հաղորդագրություն չեն տարածել այն մասին, թե  իրենք կմասնակցե՞ն ազգային հերոսի հուղարկավորությանը:

Նշենք, որ և’ Քոչարյանը, և´ Սարգսյանն իրենց ուղերձներում մեծարել էին Քըրք Քրքորյանի ավանդը: Ամեն դեպքում Քրքորյանի մարմինն ԱՄՆ-ում է, իսկ ԱՄՆ հասնելը ոչ մեկ, ոչ էլ երկու ժամի խնդիր է:

Դիտվել է 1,485 անգամ
 


Այս թեմայով